Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քսանմեկ տարի առաջ Հայաստանն աշխարհին ներկայացրեց իր ազգային արժույթը

Հայաստանի տարածքում առաջին դրամական միավորները հայտնվել են դեռևս Ք.ա. VI-V դարերում, սակայն դրամը՝ որպես ազգային արժույթ, ընդունվեց միայն անցյալ դարի վերջին: 1993 թվականի նոյեմբերի 22-ին նորանկախ Հայաստանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց դրամը` մեկնարկելով ազգային արժույթի պատմության նորագույն փուլը: Հայկական դրամի պատմության, ազգային արժույթների կարևորության մասին «Արմենպրես»-ը զրուցել է դրամագետ, ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության կարգավորման վարչության ներկայացուցիչ Գևորգ Մուղալյանի հետ: -Թեև Հայաստանի նորագույն արժույթը` դրամը, ընդամենը 21 տարեկան է, սակայն պատմության ընթացքում մենք ունեցել ենք նաև դրամական այլ միավորներ: Ինչպիսի՞ վկայություններ կան դրանց վերաբերյալ: -Դրամ բառը ծագում է հին հունարենի դրահմա բառից, որը նշանակում էր ափում եղած մետաղ: Հայաստանի տարածքից գտնված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հիմնականում հին հունական և աքեմենյան դրամներ էին: Սակայն դա դեռ հիմք չէ ասելու, որ մեզ մոտ այն ժամանակաշրջանում դրամաշրջանառություն է եղել: Ամենահին հայկական դրամները վերագրվում են Քրիստոսից առաջ 3-րդ դարի 2-րդ կեսին, դրանք եղել են Ծոփքի հայոց արքաներ դրամները: Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ, իսկ Արշակունյաց հարստության դրամներ հայտնի չեն: Արշակունյաններից հետո մենք երկար ժամանակ անկախություն չենք ունեցել և հաջորդ դրամները թ ողարկվել են միայն 11-րդ դարում: Այդ շրջանում է ստեղծվել նաև առաջին հայատառ մետաղադրամը: Մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները, որոնք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են: Կիլիկյան պետության թողարկումներից ևս մեզ են հասել տարբեր դրամներ: Հաջորդ շրջանն արդեն 20-րդ դարին է վերագրվում: Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայսրության կազմից, ստեղծում են անկախ միավորում՝ Անդրկովկասյան կոմիսարիատ անվանումով և որոշում է ընդունվում թողարկել նոր թղթադրամների շարք: 1918 թվականին Հայաստանում շրջանառության մեջ են դրվել Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները: ԽՍՀՄ թղթադրամների և մետաղադրամների շրջանառությունը Հայաստանի տարածքում շարունակվել է մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը՝ ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելը: Մոտավորապես, 70 տարվա ընթացքում Հայաստանում շրջանառության մեջ են եղել տարբեր թվականների նմուշների և տարբեր տիպերի դրամանիշեր: -Դրամը շրջանառության մեջ մտավ այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ և փորձում էր դիմակայել հիպերինֆլյացիայի դրսևորումներին:Ի՞նչ նշանակություն ունեցավ ազգային արժույթի ընդունումը մեզ համար: -Ազգային արժույթի ընդունումից հետո տնտեսությունն աստիճանաբար սկսեց կայունանալ: Բացի այդ, ազգային արժույթն անկախության խորհրդանիշ է: Այսօր կան պետութուններ, որոնք մինչ օրս չեն կարողանում պետականություն ստեղծել, քանի որ չունեն ազգային արժույթ: Դրամը մեզ համար ուներ նաև ճանաչողական նշանակություն: Ինչպես ասում են՝ նոր երկիր ժամանելիս մարդիկ առաջինը ծանոթանում են այդ պետության փողին: Հայկական դրամն այսօր ունի ավանդույթներ և ճանաչում, ինչը շատ կարևոր է: Կենտրոնական բանկը թողարկում է թղթադրամներ, մետաղադրամներ և հուշադրամներ, որոնք որպես կանոն միայն արծաթից և ոսկուց են, ունենք նաև ներդրումային դրամներ: Ոչ միայն թղթադրամների, այլև հուշադրումների թողարկման հիմնական նպատակն այն է, որ մենք մեր հոգևոր և ազգային արժեքները ներկայացնենք աշխարհին, տարածենք դրանք և ճանաչելի դառնանք: - Կեղծումներից որքանո՞վ է պաշտպանված հայկական դրամը: -Մեր թղթադրամները և’ ձևավորմամբ, և’ պաշտապվածությամբ լավագույն թղթադրամների շարքին են դասվում: Այս առումով մենք պարծենալու տեղ ունենք: Եվ եթե շատերը ասում են, որ մոտ ապագայում էլ թղթային կամ մետաղային դրամներ չեն լինի և միայն անկանխիկ վճարումներ կարվեն, ապա փորձագետների մեծ մասի կարծիքով՝ դեռ շատ երկար ժամանակ մեզ դրամներ պետք կլինեն: -Ինչպիսի՞ն է նորմատիվային դաշտը Հայաստանում , ի՞նչ ընթացակարգ է ենթադրում դրամի թողարկումը: -Մեզ մոտ միայն պետությունը իրավունք ունի թողարկել դրամ, իսկ պետության կողմից այդ իրավասությունը տրված է միայն ՀՀ կենտրոնական բանկին: Դրամի թողարման որոշումն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Թողարկման վերաբերյալ տարբեր կենտրոնական բանկեր տարբեր մոտեցումներ ունեն: Որոշ երկրներում դրամական միավորի պատկերումն ու ձևավորումը թողնվում է նկարչի հայեցողությանը: Նրան հանձնարարություն է տրվում և հենց նա էլ մշակում է դրամի նախատիպը: Սակայն այստեղ միայն նկարչական հմտությունները քիչ են, քանի որ թղթադրամի վրա պետք է նաև պաշտպանական հատ վածներ լինեն, իսկ որոշ հատվածներ պետք է զուրկ լինեն պատկերներից: Մեզ մոտ դրամի թողարկման ընթացակարգն ուրիշ է: Հայաստանում թողարկումը միայն մրցութային կարգով է իրականանում: Առաջին մրցույթը միայն դրամանիշի դիզայնի մրցույթն է, որը հրապարակային լուսաբանվում է, և ցանկացած մասնակից կարող է ներկայացնել իր առաջարկը: Նրանց տարբերակները գալիս են կոդավորված, և ընտրող ժյուրին նախապես չգիտի, թե ովքեր են դրանք ուղարկել: Մրցութային հանձնաժողովն ու գեղարվեստական կոմիտեն իրենց կարծիքն են տալիս, որի հիման վրա էլ էսքիզներն ուղարկվում են խորհրդին, որն էլ որոշում է հաղթողին: Երկրորդ մրցույթը տպագրության համար է: Որպես կանոն՝ մենք հիմա մրցույթին հրավիրում ենք միայն այն տպագրողներին, ովքեր ունեն փորձ այդ ոլորտում և կազմակերպել են եվրոյի տպագրություն և թողարկում: Այս պահանջը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունում բավականին բարձր են թողարկման պահանջները: -Եթե խոսենք դրամի գրաֆիկական պատկերի մասին, ինչպե՞ս կբնութագրեք այն: -Հայկական դրամի գրաֆիկական պատկերը շատ պարզ ձև ունի. «Դ» տառը` երկու գծիկով: Դա շատ երկրներում ընդունված խորհրդանիշ է, և այն հարմար է ճանաչողական իմաստով: Խարհրդանիշի առկայությունն իր դրական կողմերն ունի, քանի որ այն նպաստում է արժույթի ճանաչմանը:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder