Տասնյակ մարդիկ են տուժել երկրաշարժից, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ճապոնիայում, -հայտնում է Orer.am-ը հղում անելով ITAR TACC-ին: Սկզբում նշվում էր 57 տուժածների մասին, այնուհետև ոստիկանությունը հստակեցրել է տուժածների թիվը՝ 39 մարդ: Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:
Ոչնչացվել կամ վնասնվել են տասնյակ տներ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նագանո նահանգում, որտեղ երկրաշարժի հզորությունը գրանցվել է 6.8 մագնիտուդ: Ցունամիի առաջացման վտանգ չկա: Առավել շատ տուժել են Խակուբա ու Օգավա գյուղերը և Նագանո քաղաքը: Աղետից հետո առաջին ժամվա ընթացքում փլատակների տակից հանվել են ավելի քան 20 մարդ: ТАСС-ը նշում է, որ ուժեղ երկրաշարժը չի հանգեցրել Նագանո նահանգի մոտակայքում գտնվող Օնտակե հրաբուխի ակտիվացման: Սեպտեմբերին այդ հրաբուխի ժայթքումն ավելի քան 50 մարդու կյանք է խլել:
Երկրաշարժի գոտում ժամանակավոր դադարեցվել է արագընթաց գնացքների շարժը: