Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում նոյեմբերի 26-ին' ժամը 01.15-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 22 շենքի թիվ 3 բնակարանից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1963թ. ծնված Վարդիթեր Գ.-ն, 2013թ. ծնված Տիգրան Կ.-ն և 1997թ. ծնված Համլետ Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են խոհանոցում առաջացած գազի արտահոսքից:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն: