Գյումրու «Ռիո» գիշերային ակումբում նախորդ կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել: Հաճախորդների ու տնօրենի միջև թեժ տուրուդմփոց է եղել, և տնօրենը աչքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
«Երեկ կեսգիշերին նման դեպք է գրանցվել ոստիկանությունում, ներկա պահին նյութեր են նախապատրաստվում»,-այս մասին Orer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: