Բրազիլիան ծրագրում է Էբոլա վարակի դեմ սեփական պատվաստանյութը պատրաստել. խոսքը կատաղության դեմ կիրառվող պատվաստանյութի մասին է: Այս մասին հայտնում է Օrer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
«Բրազիլիան մտադիր է Թողարկել սեփական պատվաստանյութն Էբոլայի համաճարակի դեմ»,- ասյ մասին նշվում է Սան Պաուլիուի Butantan համալսարանի հայտարարությունում:
Բրազիլիան ավարտում է ԱՄՆ-ի ազգային ինստիտուտի հետ համապատասխան երկկողմ փաստաթղթի նախապատրոստումը, որը թույլ կտա սկսել նշված պատվաստանյութի պատրաստումը և կիրառումը:
Notimex գործակալությունը նշում է, որը պատվաստանյութը կտարբերվի փորձարարական Zmapp պատվաստանյութից, որի թողարկումը հոկտեմբերին ԱՄՆ-ի իշխանությունները հանձնարարել էին 3 կենսաբանական լաբորատորիաների:Եթե Zmapp-ը նախատեսված է մարդու օրգանիզմի իմունիտետի բարձրացման համար, ապա բրազիլական պատվաստանյութը կարգավորում է անմիջապես հակամարմինների արտադրությունը:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների ` էբոլա վարակից մահացել է մոտ 5459 մարդ, իսկ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակի 15 հազար 351 դեպք: