«Նաիրիտ» ընկերության աշխատակիցներն այսօր ևս մեկ ամսվա աշխատավարձ կստանան: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրիտ» ընկերության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
Մեր այն հարցին, թե ե՞րբ է վճարվելու աշխատակիցների 16-18 ամսվա աշխատավարձը, Անուշ Հարությունյանը պատասխանեց. «էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և գործարանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտարարեց, որ ամբողջ աշխատավարձը չի վճարվելու, քանի որ իրավական հիմքեր չկան: Մեկ ամսվա աշխատավարձն էլ կվճարվի դեկտեմբեր ամսին»: