Նոր տարվան ընդառաջ բաժանորդները հնարավորություն են ստանում ունենալ միանգամից երեք նվեր` ինտերնետի բարձր արագություն, մեկ ամիս անվճար բաժանորդագրություն և անվճար WiFi:
Նոյեմբերի 22-ից «Յուքոմ» ընկերությունը բարձրացնում է իր ինտերնետ ծառայության բոլոր առկա և նոր բաժանորդներին տրվող ինտերնետային արագությունները մինչև 350 Մբ/վ: Արագացումները վերաբերվում են ինտերնետ և «Երեքը մեկում» փաթեթներին և գործելու են մինչև 2015թ. փետրվարի 28-ը:
Ինտերնետ ծառայության U!Net Starter, U!Net Basic, U!Net Ultra կամ «Երեքը մեկում» (Select, Classic, Rock, Jazz) սակագնային փաթեթներից որևէ մեկին 1 տարով բաժանորդագրության դեպքում բաժանորդները կստանան WiFi անվճար ակտիվացում և ծառայությունից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:
«U!Net Lite» (6000դր./ամիս) սակագնային փաթեթի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու մինչև 10 Մբ/վ արագությամբ ինտերնետից, իսկ 1 տարով բաժանորդագրության դեպքում` նաև WiFi անվճար ակտիվացում:
Նշված բոլոր առաջարկներն ու ինտերնետ արագացումները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց և գործում են մինչև 2015թ. փետրվարի 28-ը:
Ինտերնետ արագացումները վերաբերում են բոլոր բաժանորդներին, իսկ մյուս առաջարկներից կարող են օգտվել բոլոր նոր բաժանորդները և այն առկա բաժանորդներն, ովքեր չունեն գործող բաժանորդագրություն:
«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայություն
Էլ-փոստ: press@ucom.am,
Հեռ.` 011 444 444
Տեղեկությունների համար դիմել
Աշոտ Բարսեղյանին
Հեռ.`095 55 50 60