Նիգերիայում 14-ամյա անչափահաս Վասիլա Տասիուն մեղադրվում է իր 35-ամյա ամուսնու և ևս 3 հոգու սպանության համար: Այս մասին հայտնել է news.sky.com-ը։
Հաղորդվել է, որ անչափահաս աղջիկը հարսանիքից հետո կազմակերպված տոնակատարության ժամանակ իր կողմից պատրաստված ճաշի մեջ առնետի թույն է լցրել:
Նշվում է, որ աղջկան իր կամքին հակառակ ամուսնացրել են անչափահաս տարիքում:
Նրա ամուսինը դեռահասից բացի ամուսնացած էր նաև մի քանի այլ կանանց հետ։
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 5-ին: Այժմ անցկացվում է դատավարություն։ Դատախազները պահանջում են մահապատժի ենթարկել նրան։