Նոյեմբերի 29-ին` ժամը 01.50-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում՝ «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Լեքսուս» մակնիշի 99 DS 991 պետհամարանիշով ավտոմեքենան: