Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ծափաթաղ-Ջիլ ճանապարհի եզրից 80 մ դեպի Սևանա լիճ' եղևնու տակ, 50 նռնակ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նույն օրը, ժամը 17.40-ին, նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի 50 նռնակ' առանց պայթուցիչի:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: