Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը: Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարկում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դեռևս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝  լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը: «Աղբահանության կազմակերպումը յուրաքանչյուր մեծ քաղաքի համար է լուրջ հիմնախնդիր ու Երևանն էլ բացառություն չէ: Եվ մենք ոլորտի կանոնակարգման ուղղությամբ դեռևս 2012 թվականից սկսեցինք կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նախ ներգրավեցինք միջազգային խորհրդատու կազմակերպություն, որը, հիմք ընդունելով արտադրվող աղբի ծավալներն ու առավելագույն մակերեսների համաչափությունը, առաջարկեց Երևանը բաժանել երկու հատվածների՝ Արևմտյան և Արևելյան, և այդ սկզբունքով անցկացնել մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչված երկու ընկերություններն, ըստ պայմանագրի, 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հարկ է նշել, որ վերոնշյալ երկու օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո, հատուկ նշանակության մեքենասարքավորումների պատվիրման, դրանց արտադրության և Հայաստան տեղափոխելու հետ կապված, օբյեկտիվորեն պահանջվում էր մոբիլիզացիոն երկար ժամանակ, ինչը և տրամադրվեց նրանց: Արևմտյան հատվածով հաղթող ճանաչված օպերատորը՝ «Sanitek s.a.r.l» ընկերությունը, ներկայումս ներկրել է ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ մայրաքաղաքում տալիս է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը: «Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց և ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երևանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով նոր մեքենասարքավորումներն ու գործընթացի մանրամասները, «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլը համոզմունք է հայտնել, որ, հաշվի առնելով  աղբահանության և սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը, ընկերության մատուցած ծառայությունները կբավարարեն Երևանի բնակիչների սպասումներն ու կարդարացնեն Երևանի քաղաքապետարանի վստահությունը: «Մեր կողմից շուրջ 10 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք իսկապես լրջորեն տրամադրված ենք մուտք գործում Երևան քաղաքի համար շատ կարևոր այս ոլորտ: Մեր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կիրականացնենք ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ: Ներկայումս ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռևս աճելու է և հասնի մինչև 300-ի: Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ»,- նշել է Մադլեն Էլ Բոլբոլը: Լրագրողների հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ որակյալ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու: «Այս ծառայությունով պայմանավորված՝ աղբահանության վճարի չափը 2015թ.-ին չի փոխվելու, քանի որ կազմակերպությունների խոշորացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին նախատեսում ենք նույն գումարով որակյալ ծառայության մատուցում»,- ընդգծել է քաղաքապետը: Նկատենք, որ հայտարարված մրցույթի բնութագրերի համաձայն՝ հայտ ներկայացնող կազմակերպությունները պարտավորվել էին ոչ միայն ամբողջությամբ եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով փոխարինել աղբահանության և սանմաքրման մեքենասարքավորումները, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր աղբամաններ տեղադրել, այլև բնութագրերով ներկայացվող պայմանների թվում նաև նոր չափորոշիչների և վերահսկման տեխնիկական նոր մեխանիզմների ներդրմամբ ու կիրառմամբ (աղբատարների GPS համակարգով համալրվածություն, հստակ քարտեզներով աշխատանքի կազմակերպում և այլն) ծառայությունների մատուցման պահանջ էր դրված, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել աղբահանության գործընթացը:  
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia