68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի» ՀՀ կառավարության որոշումը:
Մինչ ընդունումը, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին այս նախագծին և հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր դրամների նպաստներ:
«Խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ԲՀԿ-ն չի մասնակցի, մինչև չբերվի այնպիսի նախագիծ, որով բոլոր ռիսկերը չեն վերացվի»,-ասաց Զոհրաբյանը:
ՀՀԿ խմբակցությունից Հակոբ Հակոբյանն, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին ասաց. «Նաիրա Զոհրաբյանն արտահայտվեց ոչ ճիշտ, քանի որ այս փոփոխություններով ունենք սահմանափակում և բարձրաստիճան պաշտոնյա կանայք այլևս այդ գումարը չեն ստանա…եթե դեմ եք, որ մայրերը չաշխատեն ու գումար ստանան, դեմ քվեարկեք»:
Այնուամենանիվ, օրենքը ընդունվեց, քանի որ քաղաքական մեծամասնությունն, ինչպես միշտ, կողմ էր: