Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոստիկանությունը պարզաբանել է 24-ամյա աղջկան նվաստացնելու լուրը

Ինտերնետային կայքէջերում հրապարակվել է «Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի» վերտառությամբ հոդված այն մասին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել նույն քաղաքի բնակիչներ և հայտնել, որ 2014 թ. հուլիսի 1-ին իրենց բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, խուզարկել են բնակարանը, որից հետո, ժամը 15:00-ի սահմաններում, նրանց դստերը տարել են ոստիկանության բաժին ու մինչև ժամը 23:00-ն հարցաքննել: Այնուհետև` 2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, բնակարանի խուզարկության նպատակով իրենց բնակարան են այցելել ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի 4 ծառայողներ, ովքեր հայտնել են, որ ցանկանում են խոսել իրենց դստեր հետ: Քանի որ նա գտնվել է Երևան քաղաքում, իրենց հետ տարել են վերջինս հորը: Ոստիկանության բաժնում նրա նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, արգելել են կատարել հեռախոսազանգեր, սպառնացել, որ ծեծի կենթարկեն և կզրկեն աշխատանքից, եթե չհայտնի դստեր գտնվելու վայրը: Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, 24-ամյա քաղաքացուհին ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ հարցաքննության ընթացքում ոստիկանության ծառայողները վերջինիս ենթարկել են հոգեբանական ճնշումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Ոստիկանության բաժնում նրան պահել են մինչև նոյեմբերի 12-ի ժամը 3:30-ը, այդ ընթացքում սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ վերջինս տվել է խոստովանական, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Բացի այդ, ոստիկանության ծառայողները նրան վստահեցրել են, որ իր տված ցուցմունքների մասին որևէ մեկը չի իմանա: Աղջիկն իր ցուցմունքների բովանդակության մասին, ոստիկանության ծառայողների հորդորով, ծնողներին չի հայտնել մինչև 2014թ. նոյեմբերի 20-ը, որից հետո, ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ճնշումների արդյունքում ձեռք բերած ցուցմունքների լրջությունը հասկանալով, ինքնասպանություն կատարելու նպատակով մեծ քանակությամբ դեղամիջոց է կուլ տվել: Ինքնասպանության փորձի դրդապատճառների ուսումնասիրության հարցով ոստիկանության ծառայողներն նրան չեն այցելել և սահմանված կարգով ընթացք չեն տվել: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ուսումնասիրության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ներկայացված տեղեկանքի համաձայն, ըստ քննությամբ այս պահին ձեռք բերված ապացույցների, 2013 թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ա. Բ.-ն (հրապարակման մեջ նշված 24-ամյա աղջիկը), ամուսնության նպատակով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մի քաղաքացու հետ, այնուհետև, հարաբերությունները խզելուց հետո, տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է ամուսնանալ Մ. Ս.-ի հետ, վրեժխնդիր լինելու դրդապատճառներով ֆոտոշոփ ծրագրի միջոցով 2013թ. հուլիս ամսին Վանաձոր քաղաքի իրենց տանը «Lenovo G570» մակնիշի դյուրակիր համակարգիչով Մ. Ս.-ի լուսանկարներից գլխի հատվածները մոնտաժել է և տարածելու նպատակով տեղադրել պոռնոգրական բնույթի լուսանկարների վրա` պատրաստելով պոռնոգրական բնույթի նյութ: 2013 թ. հուլիս ամսից մինչև 2014 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար նվաստացրել է նրա անձնական արժանապատվությունը, «odnokiassniki.ru» և «Вконтакте» սոցիալական կայքերում վերջինիս անվամբ բացել է անձնական էջեր, որոնցում տեղադրել է հիշյալ պոռնոգրական բնույթի նյութերը և տարածել` հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին, ինչի հետևանքով Մ. Ս.-ն ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է նետվել իրենց տան պատուհանից: Բացի այդ, Ա. Բ.-ն 2014 թ. մարտ-ապրիլ ամիսներին կրկին ամուսնության նպատակով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մեկ այլ քաղաքացու հետ: Հարաբերությունները խզելուց հետո, պարզելով, որ վերջինս ցանկանում է անուսնանալ Ն. Ն.-ի հետ, վրեժխնդիր լինելու դրդապատճառներով կրկին նույն եղանակով և նույն համակարգչով Ն. Ն.-ի և նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել և տարածելու նպատակով պատրաստել է պոռնոգրական բնույթի նյութ ու դրանք տարածել է` «odnokiassniki.ru» սոցիալական կայքում նրանց տվյալներով անձնական էջեր բացելով: 2014թ. հուլիսի 1-ին Ա. Բ.-ի տանը կատարված խուզարկությամբ առգրավված «Lenovo G570» մակնիշի դյուրակիր համակարգչում դատահամակարգչատեխնիկական փորձաքննությամբ հայտնաբերվել են Ն. Ն.-ի դիմանկարներով մոնտաժված պոռնոգրական բնույթի լուսանկարները: 2014թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում Ա. Բ-.ն հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստավանական բնույթի ցուցմունքներ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2014թ. նոյեմբերի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի, 263-րդ հոդվածի 1-ին մասի և 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջադրված մեղադրանքում Ա. Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Միաժամանակ պարզվել է, որ 2014 թ. նոյեմբերի 23-ին, ժամը 21.10-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունքից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ա. Բ.-ն: Մեկնել են օպերատիվ խումբը և քննիչը: Սահմանված կարգով ահազանգը գրանցվել է նույն բաժնի թիվ 2-րդ մատյանի 2336 համարի ներքո, այնուհետև վերագրանցվել է 1-ին գրքում: 2014թ. նոյեմբերի 23-ին տրվել է օպերատիվ հաղորդագրություն: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի ընթացքում Ա. Բ.-ն բացատրություններ չի տվել` վատ ինքնազգացողության պատճառով: 2014 թ. նոյեմբերի 26-ին Ա. Բ.-ի մոր հետ կատարված հեռախոսազանգով վերջինս, նրա ամուսինը և դուստրը հրավիրվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` հիշյալ հրապարակման կապակցությամբ բացատրություններ տալու համար: Մայրը հայտնել է, որ կխորհրդակցի իրենց փաստաբանի հետ և կորոշեն ՆԱ վարչություն գալու նպատակահարմարությունը: 2014 թ. նոյեմբերի 28-ին զանգահարել է Արայիկ Զալյանը, ներկայացել որպես փաստաբան և հայտնել, որ վերջիններս ՆԱ վարչություն չեն ներկայանա, և եթե բացատրություններ վերցնելու անհրաժեշտություն է առաջացել, ապա այդ կապակցությամբ հիշյալ վարչության աշխատակիցները կարող են այցելել Վանաձոր քաղաք: «Pastaban.am» ինտերնետային կայքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արայիկ Զալյան» տվյալներով փաստաբան ՀՀ փաստաբանների պալատում գրանցված չէ: Հարկ է նշել, որ նախաքննության ժամանակ Ա. Բ.-ն 2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 21:55-ից 1:30-ը, որպես կասկածյալ և 2014թ. նոյեմբերի 18-ին ժամը 20:15-ից 22:00-ն որպես մեղադրյալ ցուցմունքներ է տվել: 2014թ. նոյեմբերի 29-ին ժամը 19:30-ից 19:41-ը որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք է տվել փաստաբան Տ.Սաֆարյանի մասնակցությամբ: Առաջիկայում ՀՀ ոստիկանությունը կներկայացնի առավել մանրամասն տեղեկատվություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքներով:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia