2014 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկանը եւ նրա եղբայրը Երեւան- Երասխ ավտոմայրուղու աջ կողմում տեղադրված վագոն-տնակի դիմաց անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վեճի ընթացքում արհեստագործական մեծ մետաղական բանալիով եւ մետաղական ամբարձիչով ծեծել են եղբայրներ Եղիշե Մ.-ին եւ Արթուր Մ.-ին:Վիճաբանության ընթացքում ոստիկանը դիտավորյալ կոտրել է Եղիշե Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետեւի ապակու եւ հետեւի աջ կողային ապակու արեւի պաշտպանիչները, այնուհետեւ փախցրել է ավտոմեքենան, դրա միջից եւ վրայից գողացել զգալի չափի արժողության «Նոկիա» բջջային հեռախոսը եւ «Մերսեդեսի» տարբերանշանը, իսկ մեքենան թողել Արարատ քաղաքում:Քաղաքացիներ Եղիշե Մ.-ի եւ Արթուր Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 177-րդ, 183-րդ եւ 185-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն: