Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեղադրանքներ են առաջադրվել «Երևանի ոսկերչական գործարան»-ի նախկին և ներկա տնօրեններին

Society

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք քաղաքացիական գործի շրջանակներում 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ նույն անձինք նաև չեն շտկել Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները, ինչի հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, և ծանրաբեռնվել շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:

Նշված փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Կատարվող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ն նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Գ. Կ.-ի հետ, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել նրան ակնհայտ անցնելու օրենքով նախատեսված իր լիազորությունները: Մասնավորապես, վերոնշյալ պայմաններում Գ.Կ.-ն «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պարագայում Է.Գ.-ի հետ կնքել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր, ինչով անհիմն երկարաձգվել է «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության պարտավորությունների վճարման ժամկետները:

Այս ամենի հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ժամանակին ստանալու հնարավորությունից:

Բացի այդ, Է. Գ.-ն «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության հանդեպ «Գնոմոն» ԲԲ ընկերության ունեցած դեբիտորական պարտքերը զրոյացնելու և դեբիտորական պարտքի գումարները յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Գ.Կ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի շրջանակներում, որով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն 1.146.889.564 543 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջ էր ներկայացրել ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության, չտրամադրել հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմքը հանդիսացող պայմանագիրը: Դրա հետևանքով հայցադիմումի քննության արդյունքում դատարանը մերժել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ պատճառաբանելով, որ հայցվորի կողմից վկայակոչված պայմանագրերը դատարան չներկայացնելով պայմանավորված՝ չի ապացուցվել միմյանց միջև պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Այս վճիռը հետագայում մտել է օրինական ուժի մեջ:

Այսինքն Է. Գ.-ն հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից, նրա հետ պայմանավորվել է նշված պայմանագիրը չտարամադրել՝ ի սկզբանե գիտակցելով պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջի անհիմն լինելու հանգամանքը: Այդ կերպ, Է. Գ.-ն կազմակերպել և պետական բաժնեմասով ընկերությունից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1.092.593.543 ՀՀ դրամ գումար։

Քննությամբ պարզվել է նաև, որ «Երևանի ոսկերչական գործարան»  ԲԲԸ գործող տնօրեն Ա. Ա.-ն, թեև 2017թ. մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել դատարան և խնդրել անվավեր ճանաչել «Գնոմոն» ԲԲ ընկերության հետ կնքված «փոխադարձ հաշիվների ստուգման ակտերը», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1․092․593․543 ՀՀ դրամ, սակայն դատաքննության ընթացքում դատարան չի ներկայացրել ընկերությունների միջև 2007թ. հունվարի 15-ին կնքված համագործակցության  պայմանագիրը և չի ապացուցել  պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Դրա պատճառով Դատարանը  վճռով  մերժել է  ընկերության պահանջը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ նախկին տնօրեն Գ. Կ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Ա. Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյալ ներգրավելու մասին։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություններ են ներկայացվել Է.Գ.-ի և Գ.Կ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք  մերժվել են:

Է. Գ.-ի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 100.000.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Գ.Կ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը 

համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով

դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia