«168 ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին: Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը: Չնայած հրապարակային բացատրությունների բացակայությանը՝ այս կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հրապարակային խոսում են իրենց ապագա պլանների մասին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում