Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանական մամուլում թշնամական հրապարակումների 54.7 տոկոսը վերաբերում է հայերին. Նավասարդյան

Ադրբեջանական մամուլում թշնամության և ատելության լեզվի տարրեր պարունակող հրապարակումների մեջ առաջին տեղում էթնիկական խմբերին վերաբերող հրապարակումներն են, որոնց մեծ մասը՝ 54.7 տոկոսը, վերաբերում է հայերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ «Հատկանշական է, որ մեր նկատմամբ ատելություն պարունակող նյութերի մեծ մասը Ադրբեջանում հրապարակվում է տպագիր մամուլով, ավելի քիչ՝ օնլայն լրատվամիջոցներով և հեռուստատեսություններով»,-ասաց նա և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երկրորդ տեղում ներքին քաղաքական կյանքին վերաբերող նյութերն են, որոնցում ընդդիմադիր կառույցները իրար նկատմամբ ոչ հաճելի արտահայտություններ են թույլ տալիս։ Նա ասաց նաև, որ ադրբեջանական զանգվածային լրատվական միջոցներում թշնամական նյութերի քանակով երրորդ տեղը զբաղեցնում են միջազգային կառույցները՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը։ «Հետաքրքիր է, որ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ավելի շատ քննադատում են Ռուսաստանին, հետո նոր միայն Հայաստանին, իսկ վերը նշված միջազգային կառույցներին իրենք քննադատում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ նրանց զեկույցների պատճառով՝ համարելով, որ դրա մեղավորն առաջին հերթին հայկական լոբբինգն է, որն ազդում է այդ կառույցների կարծիքի վրա»,- ընդգծեց նա։ Հայաստանում հիմնական թշնամական հրապարակումները վերաբերում են ներքին քաղաքական կյանքին, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 60 տոկոսը։ «Մեկ ուշագրավ դիտարկում. այն լրատվամիջոցները, որոնք հիմնականում չեն քննադատում իշխանությանը, ապա ընդդիմադիր քառյակից չեն քննադատում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ եթե հայկական ԶԼՄ-ները քննադատում են իշխանությանը, ապա ԲՀԿ-ն ավելի շատ է արժանանում ագրեսիվ լուսաբանման, քան ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունները», -նշեց Բորիս Նավասարդյանը։ Թշնամական հրապարակումների երկրորդ տեղում էթնիկական խմբերին՝ ադրբեջանցիներին և թուրքերին վերաբերող նյութերն են, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 20 տոկոսը: «Ամենաշատը թշնամական լեզուն օգտագործում է «Голос Армении» ռուսալեզու տպագիր թերթը, իսկ ընդհանրապես չի օգտագործել lragir.am օնլայն լրատվական կայքը»,- ասաց բանախոսը և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երրորդ հորիզոնականը հայկական ԶԼՄ-երում զբաղեցնում է միջազգային ուղղվածությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ներքին և արտաքին կյանքը լուսաբանող ագրեսիվ հրապարակումները։ Վրաստանում ներքին քաղաքական իրադարձություները լուսաբանող ատելության տարրեր պարունակող նյութերը, ինչպես Հայաստանում, առաջին տեղում են, որոնք վերաբերում են հիմնականում նախկին վարչակարգի քննադատությանը՝ հատկապես Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, որոնք կազմում են այդ տիպի նյութերի 66 տոկոսը։ «Երկրորդ և երրորդ տեղերում, ինչպես և մեզ մոտ, համապատասխանաբար էթնիկական խմբերին և միջազգային հարաբերություններին վերաբերող թշնամական նյութերն են, որտեղ ատելության երանգներով են լուսաբանվում առաջին հերթին ռուսները, հետո հայերը ու չինացիները, որոնք վերջին շրջանում ակտիվ տնտեսական գործունեություն են իրականցնում Վրաստանում»,-ասաց Բորիս Նավասարդյանը և հավելեց, որ միջազգային հարաբերություններում ամենաագրեսիվ նյութերը վերաբերում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ տվյալ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երեք երկրներում էլ թշնամական լեզու պարունակող նյութերը չեն գերազանցում ընդհանուր նյութերի 2-3 տոկոսը, ինչը նորմայի սահմաններում է։ «Վերը նշված հետազոտության նպատակն էր նաև պարզել' վերջին 1-1.5 տարիներին ընթացող տեղեկատվական պատերազմները, ինչ ազդեցություն են թողել մեր տարածաշրջանի վրա և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դրանք լուրջ ազդեցություն չեն ունեցել մեր տարածաշրջանի լրատվական դաշտի վրա»,- հավելեց բանախոսը: Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները Երեւանի մամուլի ակումբը իրականցրել է գերմանական Deutsche welle պետական հեռարձակողին կից գործող ակադեմիայի հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Հետազոտությունները կատարվել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներում։ Յուրաքանչյուր երկրում ուսումնասիրության էին վերցված երկու հեռուստատեսություն, երկու տպագիր թերթ և երկու օնլայն լրատվական կայքեր՝ ընդհանուր առմամբ՝ վեց լրատվամիջոց։ Հետազոտության թվային տվյալները վերաբերում են 2014թ. հոկտեմբերին։ Հայաստանում ուսումնասիրվել են «Голос Армении» ռուսալեզու թերթը, «Առավոտ» թերթը, «Հ1»(Հանրային) և «Արմենիա» հեռուստաընկերությունները, News.am ու lragir.am կայքերը։
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia