Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Որոշումն ընդունվեց դեկտեմբերի 5-ին բուհի խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ: Մինչ այդ խորհուրդը ղեկավարում էր ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը: Այլ թեկնածություններ չառաջադրվեցին: Կողմ քվեարկեցին կառավարման խորհրդի բոլոր անդամները, դեմ՝ միայն Անահիտ Բախշյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը վարեց խորհրդի անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցեցին նաև խորհրդի անդամներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլ պաշտոնատար անձինք:
«Ուրախ եմ, որ ընտրվեցի խորհրդի նախագահ: Եթե ունենանք հզոր կրթական համակարգ, կունենանք հզոր պետություն: Ամեն ինչ հենց այստեղից պետք է բխի: Ամենամեծ պաշտոնն ինձ համար կրթական ոլորտում է: Իհարկե, լրացուցիչ ծանրաբեռնվածություն չեմ համարի այս պաշտոնը: Կրթական համակարգն իմ միջավայրն է, ես այդ միջավայրով եմ կարող