ՀՀԿ-ԲՀԿ ֆրոնտում հարաբերական դադար է: Երկու կողմերին էլ հրահանգ է եղել' լռել: ԲՀԿ-ական «բետեեռներին» անձամբ Գագիկ Ծառուկյանն է հրահանգել «ավելորդ բաներ չխոսել»: Իսկ ՀՀԿ-ին, մինչ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, երբ ԳՄ «ծերուկները» պահանջել են լուրջ հակահարված տալ ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանն ասել է' համբերեք: Գրում է «Հրապարակ»-ը:
Հրահանգը հետևյալն է եղել. կարող եք «կպնել» եռյակի անդամներին' Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆուն, ում ուզում եք, բայց ոչ Ծառուկյանին: Ըստ մեր աղբյուրի, Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա Ծառուկյանին համոզել փետրվարին լայն կոալիցիայով գնալ սահմանադրական փոփոխությունների։ Եթե չստացվի, այդ ժամանակ նոր ՀՀԿ-ն կանցնի հակահարձակման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում