ԲՀԿ քաղխորհրդի նիստը տեղերում աշխատողների հետ հանդիպմամբ փոխարինած Գագիկ Ծառուկյանը խիստ առանցքային միտք է հնչեցրել այդ հանդիպմանը. «Ծառուկյան անունը չի ծախվում»: «Դա արել է, որ Փաշինյանի իմպիչմենթից հետո մենք ու ժողովուրդը չմտածենք, թե Ծառուկյանը նահանջել է ու էլ չի պայքարելու»,- տեղեկացրեց հավաքի մասնակիցներից մեկը: Ծառուկյանը հարկ է համարել կրկին շեշտել, որ իրենք երբեք չեն նահանջելու, ինչպես նաև զգուշացրել է տեղերում աշխատողներին, որ իր համար բոլորն էլ «մեկ են ու հավասար. պետք է միայն աշխատանք ու արդյունք ցույց տան»: Գրում է «Հրապարակ»-ը:
Հիմնական «աշխատանքը» վերաբերել է Նոր տարվան և ամանորյա նվերներին: Խոսակցություն է գնացել նաև անապահով խավին օգնելու մասին, սակայն այդ «թեզին» ևս Ծառուկյանն իր «ադաբրյամսը» չի տվել. բոլորով համերաշխ գտել են, որ «սաղին չեն կարա օգնեն, մեկին օգնեն, մեկին' չէ, ավելի վատ կլինի», ուստի Ծառուկյանն ասել է. «Գնացեք, քննարկեք, եկեք կոնկրետ առաջարկություններ արեք էդ հարցով»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: