Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության (բացի Ծավ-Շիշկերտ ավտոճանապարհից) ավտոճանապարհները բաց են: