Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները: Գրում է «ՀԺ»-ն:
Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչև գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղնկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:
Թե բնապահպանության նախարար Արայիկ Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում դեռ հայտնի չէ։ Վերջինս, մինչ նախարար նշանակվելը, Արարատի մարզպետն էր և այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ: Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։