Հայկական կողմն ադրբեջանական սահմանին դիվերսիա չի իրականացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առնվազն անհեթեթություն է: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմը հերթական իրականությանը չհամապատասխանող սուտն է տարածել:
«Անհեթեթություն և էժանագին սուտ է »,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե իբր, դեկտեմբերի 8-ի գիշերը հայկական զինված ուժերը դիվերսիա են իրականացրել, սակայն ադրբեջանական ուժերը դիմադրել են և հետ շպրտել:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Համեմատաբար հանգիստ վիճակում է այս պահին սահմանը և գիշերվանից հետո կրակոցներ չեն եղել»: