Yerevan, 25.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնել. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել Կենտրոն վարչական շրջանի համատիրության նախագահների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վարչությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ու համապատասխան բաժինների բոլոր աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության, աղբահանության և սանմաքրման նոր օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության վարչական կազմի մասնակցությամբ։ «Նման բովանդակությամբ ու խստության խորհրդակցություն հրավիրվելու է բոլոր վարչական շրջանների մասնակցությամբ, սակայն անհետաձգելի է Կենտրոն վարչական շրջանինը, քանի որ այստեղ դեկտեմբերի 1-ից նոր օպերատորն է իրականացնում աղբահանությունն ու սանմաքրումը։ Առաջին օրից սկսած, քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետի երկու տեղակալներ՝ ինքս և իմ գործընկերը, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարը և աշխատակազմը, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը, քաղաքի օպերատիվ շտաբը, հանձն ենք առել ամբողջությամբ աջակցելու օպերատորին՝ մեկնակը արդյունավետ կազմակերպելու համար։ Ութ օր մոբիլիզացիոն շրջանում ենք եղել՝ աղբահանության մեքենաները ճշգրիտ երթուղիներով աշխատեցնելու, աղբի տարաները ճիշտ տեղաբաշխելու, բացթողումները շտկելու համար։ Մեր աջակցությամբ հեռացվել է նաև բազմաբնակարան շենքերի աղբախցերի աղբը։ Ութերորդ օրը դժվարությունները հաղթահարված էին, և նոր ընկերության տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ժամանակացույցին տիրապետում է և գրեթե օգնության կարիք չունեն».-ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Կամո Արեյանի խոսքով՝ հրավիրված այս խորհրդակցությունն անհապաղ է, քանի որ արձանագրվում է արատավոր մի երևույթ. աղբը համատարած թափում են դատարկված, շրջապատը մաքրված աղբամանների կողքին և աղբից ու արկղերից կարելի է ենթադրել, որ կարգազանցները հիմնականում տնտեսվարող օբյեկտներն են. «Խնդիրը պետք է լուծվի արմատապես՝ ոչ թե հետևանքը, այլ պատճառը վերացնելու ճանապարհով. ահա այն սկզբունքը, որ հանձնարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Բարոյախոսությունը սպառել է իրեն՝ պետք է գնալ գրագետ վարչարարության»,- նշել է Կամո Արեյանը։ Քաղաքապետի առաջին տեղակալը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առաջարկել է կիրառել համապատասխան օրենքի բոլոր հնարավորությունները՝ խստագույն պատիժ նշանակելու համար և սահմանել պաշտոնատար անձանց նոր՝ ընդգրկուն ցանկ, որում ներառված աշխատակիցները լիազորված կլինեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենքի, տույժ ու տուգանք նշանակելու։ «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով սահմանված է. չսահմանված կամ չնախատեսված տեղերում, վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ։ Օրենսդրորեն քաղաքապետին վերապահված այս լիազորությունը, Երևանի ավագանու համաձայնությամբ, պատվիրակված է վարչական շրջանների ղեկավարներին։ Իրավական առումով խնդիը լուծված է»,- նշել է փոխքաղաքապետը։ Կամո Արեյանը համատիրությունների նախագահներին ևս հորդորել է խստագույնս հետևողական լինել համակեցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության հարցում։ «Բացի օրենսդրական ճանապարհից կա նաև չգրված օրենք՝ ներքին մշակույթին հետևելը։ Անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնել՝ ամենայն խստությամբ պատժելով համակեցության կանոնները խախտողին։ Մեծագույն անելիք ունեն նաև համատիրությունները. դուք ճանաչում եք ձեր բնակիչներին, դուք գիտե՛ք ով է վերանորոգում բնակարանը, շինաղբը շպրտում աղբախցերի, աղբարկղերի մոտ. թույլ մի՛ տվեք, մի՛ հանդուրժեք»,- հորդորել է քաղաքապետի առաջին տեղակալը։  
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia