Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության գովազդի արգելքը

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետարանը խոչընդոտում է ընկերության գործունեությունը և քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները որակել է որպես ապօրինի: Վերը նշվածի կապակցությամբ նախ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքում գովազդային դաշտը կարգավորվում է «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ ու համապատասխան այլ օրենսդրական ակտերով։ Ըստ այդմ. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։ Օրենքը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում գովազդի որոշ տեսակների, մասնավորապես ծխախոտի վերաբերյալ, որի գովազդն արգելված է ՀՀ–ում։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված է նաև «հովանոցային գովազդ» հասկացությունը, որն այս պարագայում նույնպես արգելվում է։ Նշենք, որ «Հովանոցային» գովազդը այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊ ընկերության տնօրինությունը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը բազմիցս բանավոր հարցում է կատարել «Սիգարոն» բովանդակությամբ գովազդ տեղադրելու հետ կապված և մերժվել է ՝ ստանալով մանրամասն պարզաբանումներ մերժման հիմքերի մասին։ Որպես մերժման հիմք ներկայացվել է նաև հանգամանքը, որ «ՍՊՍ Սիգարոն» անվանումը շփոթելու աստիճանի նման է «Սիգարոն» ծխախոտի անվանմանը և, ըստ էության, հանդիսանում է հովանոցային գովազդի դասական օրինակ։ Ընկերության տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում ստացվում է, որ պետք է թույլատրել նաև ասենք «Մարլբորո» անվանումով ցանկացած խանութ, որտեղ ծխախոտից բացի կարող է վաճառվել ցանկացած այլ ապրանք ևս։ Օրենքը հենց այս դեպքերը հաշվի առնելով էլ սահմանել է հովանոցային գովազդ հասկացությունը: Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդ տեղադրելու կարգը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ արտաքին գովազդ տեղադրելուց առաջ տնտեսվարողները համապատասխան վարչական շրջանի ղեկավարից պետք է ստանան թույլտվություն ։ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊՆ–ն փոստացի անտեսել է նաև ավագանու որոշման այս պահանջը և առանց համապատասխան թույտվության տեղադրել է արտաքին գովազդ, ուստի այս հիմքով նույնպես տեղադրված գովազդն ապօրինի է ճանաչվել։ Նշենք, որ ապօրինի տեղադրված գովազդային միջոցի հայտնաբերման դեպքում կազմվում է վարչական արձանագրություն և օրենքով սահմանված կարգով այն ապամոնտաժվում է: Ի դեպ, նախկինում նույն վայրում տեղադրված «Սիգարոն» գովազդն ապամոնտաժելու համար ընկերությունը գրավոր ծանուցվել է, որի արդյունքում հին գովազդային միջոցը ընկերության իսկ ուժերով ապամոնտաժվել է։ Այնուհետ, սակայն, «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը, հաշվի չառնելով ծանուցման մեջ նշված հիմնավորումները, առանց համապատասխան թույլտվության հին գովազդային միջոցի փոխարեն տեղադրել է նորը՝ իր քայլը հիմնավորելով որպես ՀՀ կառավարության 217-Ն որոշմամբ սահմանված ցուցանակի տեղադրում։ Վերոնշյալ արարքը դիտարկելով որպես օրենքը շրջանցելու միջոց , այն կանխվել է Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների ուժերով։ Նույն օրը ընկերությունը ծանուցվել է վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ, որի շրջանակում ընկերության ներկայացուցիչները կարող են տալ պարզաբանումներ իրենց կատարած գործողությունների վերաբերյալ։ Վարչական վարույթի արդյունքում կկազմվի վարչական ակտ, որը ենթակա է կատարման: Այն վերադասության կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ վարչական դատարանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia