Օմբուդսմենի զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 10-ին` ժամը 21.00-ի սահմաններում, այցելել է հիվանդանոցում գտնվող Սուրեն Սարգսյանին, ում երեկ ծեծի էին ենթարկել անհայտ անձինք:
Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Օմբուդսմենը խիստ մտահոգված է դեպքի կապակցությամբ: Պաշտպանի տեղակալը Սուրեն Սարգսյանին պարզաբանել է նրա իրավունքները, դրանց պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև Օմբուդսմենին դիմելու կարգը և պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել ցանկացած հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ aravot.am-ի