Կառավարության այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև 10 տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: