Այսօր` դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներ է հնչել, որի հետեւանքով ձախ որովայնի շրջանում հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը:
Վերջինս հայտնեց, որ այս պահին հանգամանքները պարզվում են և այլ տեղեկատվություն չի կարող տրամադրել: