Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալը Վրաստանի հետ հարաբերությունների վրա չի ազդի». Իրակլի Ղարիբաշվիլի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Քիչ առաջ ավարտվեց Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային կապի բարելավմանը, հումանիտար և մշակութային կապերի խորացմանը: Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր՝ Բարեկամության կամուրջի շինարարության հարցը, ինչի համար շնորհակալ եմ Վրաստանի վարչապետից: Մեծապես կարևորվեց Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Էներգետիկ ոլորտում կարևորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի – Ցանկանում եմ նշել, որ ընթացիկ տարին Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների հարցում առանձնապես ակտիվ դինամիկայով է աչքի ընկնում: Օգոստոսին պաշտոնական այցով գտնվում էի Հայաստանում: Այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր երկրների միջև հարաբերությունների լայն շրջանակ և նախանշեցինք դրանց հետագա զարգացման հեռանկարներ: Այսօրվա հանդիպումը մեր ընդհանուր շահերի հետ կապված հարցերի շուրջ Երևանում սկսված երկխոսության շարունակությունն է: Մենք նշեցինք, որ Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեն սերտ հարաբերություններ ՝ և´ քաղաքական, և´ տնտեսական, և չնայած նրան, որ հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների շահերի համար: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկու երկրների միջև գոյություն ունեցող առևտրային ռեժիմի պահպանմանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Ցանկանում եմ նշել նաև, որ այսօրվա հանդիպումը մեկ անգամ ևս հավաստեց, որ Հայաստանի և Վրաստանի՝ որպես բարեկամ երկրների միջև կա կամք՝ էլ ավելի զարգացնելու մեր փոխշահավետ հարաբերությունները: Մենք այսօր հավաստեցինք, որ մեկ կամուրջ կկառուցվի, որն անվանեցինք Բարեկամության կամուրջ: Շնորհակալություն Հայաստանի վարչապետին և պատվիրակությանը Վրաստան կատարած այցի համար:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia