Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը շուտով պիտի տարեվերջյան ամփոփիչ զեկույցներով հանդես գա, ինչն արդեն մտահոգություն է դարձել Աբրահամյանի համար: Ուշագրավ է, որ այդ մտահոգությունը կապված է ոչ թե տնտեսության ներկա վիճակի, սրընթաց թանկացումների ու դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, այլ նախարարների անզգույշ արտահայտությունների վտանգի: Գրում է «Հապարակ»-ը:
Երեկ կառավարության բարձր ամբիոնից վարչապետը հրահանգեց, որ նախարարները բոլոր հարթակներն օգտագործեն կատարված աշխատանքները ներկայացնելու համար՝ խիստ կարևորելով, որ կոռեկտ լինեն և լրատվական դաշտում շահարկումների առիթ չտան: Հատուկ ընդգծեց. «Դա շատ կարևոր է»: Վարչապետի մտահոգությունը հուշում է, որ քաղաքական հարթակում նրա շուրջ իրավիճակը սրված է, և խնդիր է դրված շուրջ ինն ամսվա աշխատանքը պատվով ամփոփել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում