Yerevan, 25.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի իշխանությունները շարունակելու են ջանքերը վիրահայ համայնքին սատարելու համար. ՀՀ վարչապետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարը եղել է նաև Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին և հարգանքի տուրք մատուցել հայ մեծերի հիշատակին:

Պանթեոնից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում և ներկա գտնվել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի մեր հայրենակիցներին ջերմ ընդունելության համար և կարևորել վիրահայ համայնքի դերը հայ-վրացական բարեկամության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ վիրահայերը երկու բարեկամ և հարևան ժողովուրդներին իրար կապող հուսալի կամուրջ են և ամուր ու վստահելի հենարան: Անդրադառնալով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներին` կառավարության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման երաշխիք է: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Վրաստանի հայ համայնքի խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և ՀՀ կառավարությունը անցնող տարիներին բազմաթիվ ծրագրերով աջակցել է վիրահայ համայնքին մշակութային և գիտակրթական միջոցառումների կազմակերպման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: ՀՀ վարչապետը կարևորել է համախմբված և կազմակերպված համայնքի առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս պահպանել լեզվամշակութային արժեքները և Սփյուռքի նոր սերնդի մեջ արթուն պահել հայի ինքնությունը: Ամփոփելով ելույթը՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել վիրահայ համայնքին սատար կանգնելու համար: Հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, Դավթյան ընտանեկան տիկնիկային կենտրոնի տնօրեն Ժաննա Դավթյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Սփյուռքի նախարարության կողմից «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը պարգևատրվել է Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալով, Ներսես Շնորհալի մանկական երգչախմբի ղեկավար Մարիա Աբուլյանը՝ «Կոմիտաս» մեդալով: Վարչապետը նաև շնորհավորել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ և նվիրատվություն կատարել «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնի նախակրթարանին: Այժմ Վրաստանի նախագահի նստավայրում ընթանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:  
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia