Կրասնոդարի ոստիկանության աշխատակիցները մինչև բժիշկների տեղ հասնելը ծնունդ են ընդունել հասարակական տրանսպորտի կանգառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՆԳ նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
«Դեկտեմբերի 11-ին առողջ երեխայի լույս աշխարհ գալուն օգնել են պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) աշխատակիցները՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Իլյա Չեռնիխը և ոստիկանության կապիտան Ռենատ Նելենը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանները պարեկում էին Կրասնոդար-1 կայարանի մերձակա տարածքը, երբ լսել են հղի կնոջ ճիչերը, որի մոտ սկսվել էին նախածննդյան կծկացավերը: ՊՊԾ-ի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, բայց ծնունդն սկսվել է մինչև բժիշկների տեղ հասնելը:
Հեռախոսով խորհրդատվություն ստանալով բժիշկներից՝ ոստիկաններն աղջկա ծնվելուն: Տեղ հասած «շտապօգնությունը» նորածնին և նրա մորը տեղափոխել են հիվանդանոց՝ որակյալ օգնություն ցուցաբերելու համար:
Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ հենց նույն օրը ծննդկանը գրավոր հրաժարվել է երեխայից, հաղորդել է «ինտերֆաքս»-ը: