Բանակում մահվան ելքով դեպքերը կտրուկ և էականորեն նվազել են, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Այո, զինծառայողների մահը դժբախտություն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք այդ դեպքերը ոչ թե կրճատելու այլ բացառելու համար»,-նշեց Գեւորգ Կոստանյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ նման դեպքերը անհամեմատելիորեն կրճատվել են:
«Մեզ համար մտահոգիչ և անընդունելի է ցանկացած կորուստ»,- ասաց նա և նշեց, որ իրավապահ մարմինները շարունակում են իրականացնել համակարգային այնպիսի գործողություններ, որոնք, իր խորին համոզմամբ, արդյունք են տվել: