Այսօր, ժամը 15։00-ին, մի խումբ երիտասարդներ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26: Նրանք պահանջում են բացահայտել վերջին օրերին, ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություններն իրականացնողներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի են ենթարկվել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: