\Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան: Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ:
Ներկայումս ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, թե ինչ անեն, որ Հայաստան մտնող արտարժույթը չհոսի դեպի Ռուսաստան: Սա հիմա համարվում է մեր ֆինանսական շուկայի մեծագույն խնդիրներից մեկը, քանի որ կարծիք կա, որ դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ այն է, որ դոլարը Հայաստանից տանում են ՌԴ: Ի դեպ, ԱԺ-ն երեկ վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր, այսօր էլ կվավերացնի ևս մի քանիսը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: