«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» -ին հայտնի դարձավ, որ հերթական դատական հայցն է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ:
Նոյեմբերի 21-ին «Յուքոմ» ՍՊԸ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայց է ներկայացրել ընդդեմ «Միստր Շեդո» ՍՊԸ-ի: «Յուքոմը» պահանջում է «Միստր Շեդո» -ից բռնագանձել 105 հազար 500 դրամ:
Ինչպես հայտնի է, այդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ պետռեգիստրի, նրա հիմնադիրը Արա Չատինյանն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին էլ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ» -ն էր դատական հայց ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընկերության դեմ` պահանջելով վերջինից, հօգուտ հիմնադրամի, բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ »: Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: