Դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կկայանա «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ համագումարը: Այդ կապակցությամբ մեր այսօրվա զրուցակիցն է ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության փոխնախագահ Արտեմ Աթոյանը:Պրն Աթոյան ինչպե՞ս եք համալրել «Երիտասարդ երկրապահ»-ի շարքերը:
Դեռևս պատանի տարիքում միշտ էլ ինձ համար ոգևորիչ են եղել մեր Հայրենիքի հաղթանակներն ու անառիկ Արցախի ազատագրումը: Հպարտությամբ եմ հետևել մեր հերոսների Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Մանվել Գրիգորյանի, Մոնթեի և այլ մարտիկների փառավոր ուղին ու կարևորել եմ երկրապահի դերն ու նշանակությունը այդ բոլոր իրադարձություններում: 2012-ին ներգրավեցի «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության շարքերը, որտեղ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի բարձր ուշադրության ներքո` կազմակերպության իմ ընկերների հետ ջանք ու եռանդ չխնայեցինք մեր առջև դրված նպատակները իրագործելու համար: «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը այսօր 10 տարեկան է և իր գոյության 10 տարիներով վկայում է, որ այն սպասված ու կարևոր գաղափար է հայ հասարակության համար:
Ի՞նչ կարևոր գործառույթներ ունի «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը:
Ըստ իս «Երիտասարդ երկրապահ»-ը մշտապես երիտասարդների մեջ արթուն է պահում ռազմահայրենասիրական ոգին ու մտածողությունը: Կազմակերպության անդամներից յուրաքանչյուրը գիտի Հայաստանի ու Արցախի բոլոր հատվածներն ու Արցախի գոյամարտի ժամանակ ընթացող մարտերի պատմությունն ու ժամանակագրությունը: Նրանք մասնակցում են ԵԿՄ ամենամյա ուխտագնացությանը և տարվա մեջ մի քանի անգամ լինում Արցախում, խոնարհվում մեր հերոսների հուշակոթողներին: Այդ ամենից զատ, նրանք երկրապահին վայել, յուրաքանչյուր տոն այցելում են Եռաբլուր պանթեոն ու հարգանքի տուրք մատուցում մեր զոհված զինվորների շիրիմների առաջ: Մեզ համար կարևոր ու նշանակալից է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նշելը, ինչպես նաև գարնանամուտը, որը Սպարապետի սիրելի օրերից է եղել:
Ի՞նչ կմաղթեք «Երիտասարդ երկրապահ»-ին:
Մաղթում եմ` խաղաղություն, առաջընթաց, զարգացում, իսկ ընկերներիս` նորանոր հաջողություններ իրենց բնագավառներում, առողջություն և Հայրենիքի համար անձնուրաց, երկրապահին վայել ավյուն ու ուժեղ լինելու հատկանիշներ: Թող առաջնորդվեն Գարեգին Նժդեհի այս խոսքերով` «Հայրենիքիցզատ, Հայրենիքիցդուրսինձհամարխաբուսիկենբոլորդրախտները»...