Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ներկայացվել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտների տարեկան հաշվետվությունը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ամփոփ արդյունքները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետպատվերի շրջանակում վիրահատվել է 13465 քաղաքացի: Քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում իրականացված նորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքների արդյունքները: Կարևորվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման ծրագիրը. ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ: «Վերջին երկու տարիներին այս ուղղությամբ ընթացող աշխատանքները փաստում են, որ ներդրվող հսկայական միջոցները, նոր սարքավորումները կնպաստեն պոլիկլինիկաների պայմանների բարելավմանն ու մատուցվող ծառայությունների արդիականացմանը: Այս ուղղությամբ գործընթացը կլինի շարունակական»,- նշել է Դավիթ Օհանյանը: Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում անվճար բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի: Առևտրի և սպասարկումների ոլորտի վերաբերյալ նշվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման նպատակով տարեսկզբից կազմակերպվել են ամենօրյա շրջայցեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Դեկտեմբերի 15-ի դրությամբ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար կազմվել է 339 արձանագրություն: Աշխատանքներ են իրականացվել նաև ժամը 24.00-ից հետո աշխատող օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ: Հաշվի առնելով բնակչության բողոքները և արձանագրված խախտումները՝ 2014թ. ընթացքում 34 գիշերային ակումբների, բարերի և կարաոկե-ակումբների գործունեության թույլտվություն չի տրվել: Երևան քաղաքի արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում 2014 թվականին կատարված աշխատանքների շրջանակում մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում կառուցվել է վերգետնյա 3 անցում: Հյուսիսային պողոտայի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվել է 5 մլն դոլարի ներդրումային ծրագիր. շուրջ 3 անգամ ավելացել է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվել է պողոտայի կահավորանքը։ 2014թ. շարունակվել է գովազդային կրիչների արդիականացման ծրագիրը: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժված 106 հնաոճ մեծ և միջին չափերի գովազդային վահանակների փոխարեն տեղադրվել են քաղաքային չափերի գովազդային արդիական միջոցներ։ 950 վահանակ ապամոնտաժվել է շենք-շինությունների վրա տնտեսվարողների կողմից տեղադրված «Գովազդի մասին » ՀՀ օրենքին հակասելու պատճառով: Խախտումների վերաբերյալ կազմվել է 219 արձանագրություն: Շարունակվել են կամարանցումների վերանորոգման, գունազարդման և լուսավորման, ինչպես նաև շենքերի ճակատային գունավորման աշխատանքները, տեղադրվել են նոր նստարաններ և աղբամաններ: Նորարարական ծրագրերի վերաբերյալ քաղաքապետի տեղակալը հատկապես կարևորել է «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» կողմից մշակված ու ներդրված համակարգերը: Բարելավվել և նոր գործիքներով են համալրվել բնակչությանը էլեկտրոնային և տեղեկատվական ծառայություններ տրամադրող համակարգերն ու կայքերը: Ներդրման առաջին փուլ են անցել գովազդային միջոցների հաշվառման և վերահսկման տեղեկատվական համակարգը, որը նաև նոր էլեկտրոնային ծառայություն է տրամադրելու քաղաքացիներին՝ հնարավորություն տալով առցանց էսքիզի հաստատում և գովազգի տեղադրման թույլտվություն ստանալ www.yerevan.am կայքից: Հատկապես կարևորվում են ներդրված նոր էլեկտրոնային ծառայությունները, որոնց միջոցով բնակիչները 2014 թվականի ընթացքում հնարավորություն են ստացել www.yerevan.am կայքի միջոցով առցանց դիմումներ ուղարկել և հետևել դրանց ընթացքին, դիտարկել վճարովի ավտոկայանատեղերում տեխնիկական սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտումները, կատարել տրանսպորտային միջոցի և անշարժ գույքի գույքահարկի պարտքի վերաբերյալ առցանց հարցում, իրականացնել վճարում և այլն:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia