Մի տարի առաջ «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը, երբ պետք է սկսեր «Փակ շուկան» ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ապօրինի գործողություններից ազատագրելու գործընթացը, նախապես մշակված այս գործողությունը կասեցրին «Փակ շուկայի» նախկին աշխատակիցները և «Փակ շուկայի» հարևանությամբ ապրող բնակիչները, որոնց Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ «Փակ շուկայում» շուկա է լինելու և իրենք աշխատելու են այդ շուկայում:
Orer.am-ը այս ֆոտոշարքում պարզ և դիպուկ կերպով ներկայացնում է Ալեքսանյանի վարժեցված կանանց ագրեսիվ դրսևորումները:
․․․որքան խայտառակ ու հային ոչ վայել է այս տգեղ պատկերը:Հիշում եմ, որ սրանք կախվել էին ԱՍԱԼԱ-ի Ալեք Ենիգոմշյանի դեմքից, հեսա-հեսա կհոշոտեին` միևնույն ժամանակ չպատկերացնելով, որ նրան տեսնելիս պետք է պատվեն ու օրհնեն, իսկ դիպչելուց էլ գոնե մի քանի օր չլողանան:Հեղինակ՝ Անն Էքսուս