Երեկ ձերբակալվել է քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննիչն իր կողմից քննվող գործի շրջանակներում 2.000 դոլարի կաշառք է պահանջել և ասել, թե գումարը պետք է ՀՀ գլխավոր դատախազին հանձնի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պաշտոնապես հաստատեց քննիչի ձերբակալման փաստը և ասաց, որ քննիչ Շ. Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր Օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով խարդախություն), 38-312-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցելը), 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ).«Գործի քննությունը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ նախաքննող մարմնից»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: