Երևանի քաղաքային իշխանությունները Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին խոստացել են, որ մինչև հունվարի 15-ը գազի գինը կկարգավորվի, իսկ տրանսպորտի սակագնի փոփոխություն մոտ ապագայում տեղի չի ունենա:
«Մենք էլ պայմանավորվել ենք մեր վարորդների հետ, որպեսզի ոչ մի ակցիա չանեն, շարունակեն աշխատել, մինչև տոներն անցնեն»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Եղիազարյանը:
Նա հիշեցրեց, որ այսօրվա ավտոմեքենաների շահագործումը կատարվում է դրանց ֆիզիկական մաշվածության հաշվին:
«Մի օր պետք է տրանսպորտի գինը բարձրանա, թե ո՞ւմ հաշվին, պետությունը թող որոշի: Բայց այն, որ հարյուր հիսուն դրամը չի բավարարելու, դա արդեն փաստ է»,-ասաց նա: