Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2015 թվականին կլուծվի ներկայում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչների բնակարանային խնդիրը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում 2014 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև խոսել  2015թ. նախատեսված ծրագրերի մասին: Անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրերին՝ Կամո Արեյանը մայրաքաղաքի համար որպես կարևորագույն ձեռքբերում առանձնացրել Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող արագընթաց նոր մայրուղու շահագործումը: «Դեռևս 1970-ական թվականներից գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհն ի վերջո այս տարի իրականություն դարձավ: Մայրուղին առանցքային դեր է կատարում մայրաքաղաքի ճանապարհաշինության և կենտրոնի երթևեկի բեռնաթափման առումով:   Ավտոճանապարհը կունենա նաև իր շարունակությունը դեպի Արշակունյաց պողոտա»,-ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը՝ առանցքային համարելով  նաև Վիլնյուսի փողոցի շարունակությունը հանդիսացող՝ Նորքի 8-րդ զանգվածը 9-րդին կապող ճանապարհահատվածի կառուցումը: Այս տարի առանձակի ուշադրություն է դարձվել մի շարք խաչմերուկների վերակառուցմանը: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի հետ կապված՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտված են: Հետագայում նախատեսվում է այն միացնել Արտաշատի խճուղուն: «2014 թվականին Ճանապարհաշինական ծրագրերով մայրաքաղաքում շուրջ 6.5 կմ նորաստեղծ ճանապարհահատվածներ ու կամրջային հատվածներ ունեցանք: Վերջին 5-6 տարիների ընթացքում սա աննախադեպ  ցուցանիշ է»,-ընդգծել է Կամո Արեյանը: Այս տարի իրականացվել է շուրջ 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանք, որի շրջանակում հիմնանորոգվել է 23 փողոց: Քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը՝  նշված փողոցներից միայն 2-ն են Կենտրոն վարչական շրջանում: Ասֆալտապատվել են նաև տասնյակ բակային տարածքներ ու նախկին գրունտային ճանապարհներ: Իրականացվել են շուրջ 20 հազար քմ մայթերի սալիկապատման աշխատանքներ: Կամո Արեյանն առանձնացրել է նաև մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև փողոցների հիմնանորոգման ծրագրերով կառուցվել է 662 թեքահարթակ՝ նախորդ տարվա 380-ի համեմատ: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու աշխատանքների մասով Կամո Արեյանն առանձնացրել է հասարակական տրանսպորտը հարմարեցնելու նպատակով հատուկ վերելակների ներկրումը, որոնք, ի դեպ, շուտով կլինեն Երևանում, ինչպես նաև խաչմերուկներին ձայնաազդանշանային սարքերի տեղադրումը: 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարններով ապահովելու համար շարունակվել է այդ նպատակով կառուցվող շենքերի շինարարությունը: Կամո Արեյանը տեղեկացրել է, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2015 թվականին: «2015 թվականին սա մեր կարևորագույն ծրագրերից մեկն է, որով ամբողջությամբ կլուծվի ներկայում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչների վերաբնակեցման հարցը:  Շահագործման կհանձնվի այդ նպատակով կառուցվող միանգամից չորս շենք: Միաժամանակ պետք է նշեմ, որ աշխատանքներ ենք տանելու նաև 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացման ուղղությամբ»,- ընդգծել է Կամո Արեյանը:  Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին խոսելով՝ ներկայացվել են հարթ և թեք տանիքների, շքամուտքերի, վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Նախորդ տարվա ծավալների համեմատությամբ նշվել է, որ 2013-ի  44 շենքում 76 շքապատշգամբների  վերանորոգման փոխարեն այս տարի 93 շենքի 200 շքապատշգամբ է նորոգվել: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ պատշգամբները բնակիչների բաժնային սեփականություն  են, և Երևանի քաղաքապետարանը դրանց վերանորոգման մասով որևէ պարտավորություն չունի: Սակայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու նաև սոցիալական բաղադրիչը, աշխատանքներն իրականացվեցին համայնքային բյուջեի միջոցներով»,-ընդգծել է Կամո Արեյանը: Բակերի բարեկարգման ծրագրի հետ կապված նշվել է, որ այս տարի, ինչպես և նախապես քաղաքապետի կողմից հայտարարվել էր, բակային 600 տարածք է ամբողջությամբ բարեկարգվել և համապատասխան գույքով կահավորվել: Ապահովվել է նաև արտաքին  լուսավորությունը: Ի դեպ, քաղաքապետարանի ծրագրերով արտաքին լուսավորությամբ են ապահովվել մայրաքաղաքի նախկինում լուսավորության ցանց չունեցող թվով 24 փողոցներ: Քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, այդ թվում  գրադարանների, արվեստի և երաժշտական  դպրոցների վերանորոգման ծրագրի մասով նշվել է, որ 2014 թվականի հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էր 57 օբյեկտ: Ծրագիրը շարունակական կլինի նաև 2015-ին: Անդրադառնալով բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքներին՝ Կամո Արեյանը նշել է, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը հասել է 855 հեկտարի՝  5 հեկտարով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով տնկվել է 60 հազար ծառ և թուփ՝ 2013-ի 38 հազարի համեմատ: Ավելացել են նաև ծաղկային ձևավորմամբ տարածքները: Ոռոգման համակարգն ընդլայնվել է 20 կմ-ով: «Եթե 2012 թվականին ընդամենը 5 հեկտար էին կազմում նորաստեղծ կանաչապատ հանգստի գոտիները, ապա միայն այս տարի նախկինում անխնամ ու անուշադրության մատնված 12 հեկտար տարածքների տեղում ստեղծվել են նոր այգի-պուրակներ: Ընդ որում, մեզ համար առաջնային էր, որպեսզի դրանք լինեն վարչական տարբեր շրջաններում և հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-նկատել է քաղաքապետի առաջին տեղակալը: Սոցիալական ապահովության ոլորտի անցնող տարվա աշխատանքներին անդրադառնալով՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ պետության կողմից նախատեսված  բոլոր  ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով: Համայնքային բյուջեով իրականացվել է սոցիալական աջակցության 17 ծավալուն ծրագիր: Այստեղ առանձնացվել է երևանաբնակ զինծառայողների ծնողների այցերի կազմակերպումը  սահմանամերձ զորամասեր:  
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia