«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարականներ են ներկայացրել։
Թերթի տեղեկություններով, հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Առեքսիմբանկի» գլխավոր ՚տնօրեն Արսեն Խանդկարյանը եւ «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը:
«Ինեկոբանկի» տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը հրաժարական Է տվել։
Հավաստիացնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը» ։