Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 19 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության 14, խարդախության 16, ապօրինի ծառահատման 1, կողոպուտի 2, խուլիգանության 3 և յուրացման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1, խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք: