Թբիլիսիում մառախուղի պատճառով դեկտեմբերի 20-21 լույս և 21-22 լույս գիշերը ուկրաինական ավիաընկերություններին պատկանող երկու ինքնաթիռներ պահուստային վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռներից առաջինում եղել են 24, երկրորդում 13 ադրբեջանցի:
Այս մասին Diaspora TV-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այդ չվերթի ուղևորներից մեկը` Սաֆարալի Բաբաևը:
Բաբաևի պատմելով` օդանավում գտնված ադրբեջանցիները վախեցել են Հայաստանում վայրէջք կատարելուց ու խնդրել են օդաչուին Գանձակում վայրէջք կատարել, սակայն ուկրաինացի օդաչուն մերժել է նրանց խնդրանքը: Բաբաևը նաև պատմել է, որ ադրբեջանցիները վախեցել են իջնել Հայաստանում վայրէջք կատարած օդանավից, մինչև որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նրանց չեն ստիպել դուրս գալ օդանավից: Հավելենք, որ սարսափած ադրբեջանցիները Հայաստանից օդանավով Թբիլիսի են ուղարկվել: