1in.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, օրերս ազատության մեջ հայտնվեց քրեական հեղինակություն Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը, որը կալանավորվել էր մեկ տարի առաջ անձի առևանգման համար: Գործի քննությունը, որն ի սկզբանե էլ տարօրինակ էր թվում, դեռևս չի ավարտվել: Հիշեցնենք, որ դեռևս այդ ժամանակ մամուլում գրվեց, որ Թևոսիկը կալանավորվեց Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երևան սիթի» խանութի երիտասարդ աշխատակցուհիների առևանգման դեպքին ընթացք տալու համար:
Չորրորդ իշխանությունը դեռևս այն ժամանակ գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամներն ընդամենը 17 հազար դրամի պակասորդի համար պատանդ էին վերցրել երիտասարդ աղջիկներին ու, ըստ լուրերի, փորձել բռնաբարել նրանց: Խոսակցություններ կային, որ երկու երիտասարդ աղջկան մի քանի օր շարունակ պահել են «Երևան սիթի»-ի պահեստում: Առևանգված աղջիկներից մեկի հայրը իր տան սեփականության վկայականն էր բերել, 17 հազար դրամի դիմաց հանձնել խանութի վարիչին և իր դստերն ազատել գերությունից:
Շարունակությունը՝ այստեղ: