Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ջորջ Քլունիի կինը մեծ առավելություն կլինի Հայաստանի իրավական խմբի համար Ստրասբուրգում»

Այս հոդվածում առաջին անգամ մի անսպասելի նորություն է բացահայտվում՝ հանրահայտ դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, հաջորդ ամիս Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Այս մասին  իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Որոշ ընթերցողներ կարող են հարց տալ, թե ինչպե՞ս է մի կին՝ «Էլլ» (Elle) ամսագրի նկարագրությամբ, ունենալով «շլացուցիչ տեսք և շքեղ մազեր, կրելով բաց հագուստներ, նորաձև տաբատներ, գույնզգույն կրունկներ», ներգրավվել նման բարդ իրավական հարցում: Շատ մարդիկ տեղյակ չեն, որ Ամալ Ալամուդինը, այժմ տիկին Քլունին, իր գեղեցիկ դեմքից առավել այլ բարձր արժանիքներ ունի նման կարևոր հանձնարարության համար: Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից  Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ: Ամալը ծնվել է 1978 թվականին Լիբանանում, նրա հայրը դրուզ է, իսկ մայրը՝ սուննի մահմեդական: Երկու տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Իրավաբանական կրթությունը ստացել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և աշխատել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան): 2010 թ. Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է «Դաութի Սթրիթ Չեմբրսի» փաստաբան: Եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը, իսկ 2013 թվականին՝ ՄԱԿ-ի անօդաչու սարքերի քննությամբ զբաղվող խմբի փաստաբանը: Նա գերազանց տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թ. սեպտեմբերին նրա ամուսնությունը Ջորջ Քլունիի հետ լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում: Տիկին Քլունին, նման անթերի արժանիքներով, մեծ առավելություն կլինի Հայաստանի իրավական խմբի համար Ստրասբուրգում՝ հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» վերաքննության գործում: Դատական գործը կապված է շվեյցարական դատարանների կողմից թուրքական մի փոքր կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչելու հետ, որը 2005 թ. մեկնել էր Շվեյցարիա՝ հատուկ դիտավորությամբ ժխտելու Հայոց ցեղասպանությունը: 2008 թ. Փերինչեքը Շվեյցարիայի դատարանի որոշումը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: Սա երկակի ստանդարտներով կայացված անարդար և անընդունելի որոշում էր, քանի որ դատարանը հրեաների Հոլոքոստի ժխտումը հանցանք է համարել, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման արգելումը՝ խոսքի ազատության ոտնահարում: Հինգ դատավորները, որոնք որոշում էին կայացրել ընդդեմ Շվեյցարիայի, թույլ են տվել դատողության և տվյալների անհամար սխալներ ՝ աղավաղելով Փերինչեքի պնդումները, խեղաթյուրելով Շվեյցարիայի օրենքներն ու դատավճիռները, չունենալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարրական գիտելիքներ և բազմիցս հակասելով իրենք իրենց: Յոթ դատավորներից երկուսը չհամաձայնեցին մեծամասնության որոշմանը և ներկայացրեցին 19 էջանոց համապարփակ զեկույց Հայոց ցեղասպանության մասին՝ կողմնակից լինելով շվեյցարական դատարանին: 2014 թ. մարտի 17-ին Շվեյցարիան որոշեց բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը 17 դատավորներից կազմված Մեծ պալատում՝ պաշտպանելու համար իր երկրի օրենքների և իրավական համակարգի վարկը: Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարությունը դատարանի որոշումը վիճարկեց հետևյալ երեք պատճառներով. 1) ՄԻԵԴ-ը նախկինում երբեք չի զբաղվել ցեղասպանության իրավական որակավորմամբ և խոսքի ազատության սահմանով. 2) Շվեյցարիայի «հայեցողության շրջանակի» անհարկի ձևով նվազեցում ՝ ըստ ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի. 3) «Արհեստական տարբերությունների» ստեղծումը. միջազգային դատավճռի բացակայության պայմաններում ՄԻԵԴ-ը պետք է դիտարկեր թուրքական դատարանի 1919 թ. վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների՝ որպես Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկային առնչվող ապացույց: Անցյալ տարի Հայաստանը չի մասնակցել ՄԻԵԴ-ի ստորին ատյանի դատարանում կայացած Փերինչեքի գործով դատավարությանը: Սակայն, Թուրքիան միջամտել է՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող ծավալուն փաստաթղթեր: Այս անգամ Հայաստանը մասնակցելու է ուժեղ իրավաբանների խմբով, որի կազմում ընդգրկված է միջազգային նշանավոր իրավաբան և «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» ուշագրավ գրքի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը: Դատարանում Ռոբերտսոնին կմիանան նրա գործընկեր Ամալ Քլունին և Հայաստանի կառավարության երկու ներկայացուցիչներ՝ Գևորգ Կոստանյանը և Էմիլ Բաբայանը: Խիստ կարևոր է, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին, ՄԻԵԴ-ի Մեծ պալատը վերանայի ստորին ատյանի դատարանի թերի որոշումը՝ վերականգնելով Շվեյցարիայի օրենքների իրավացիությունը և կանխելով Թուրքիայի ու Փերինչեքի կողմից ցեղասպանության ժխտողականության արտահանումը Եվրոպա և այլուր...»,- գրել է հոդվածագիրը: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia