Երեւանի շուկաներում անորակ խոզի մսի վաճառքի գործը հետաքննվում է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«20 խոզի մթերքներից վերցվել են նմուշներ և պարզվել է, որ վեցի դեպքում սատկած մսեր են: Ոչ պիտանի մսեղենը դուրս է բերվել շուկայից և արգելվել է վաճառքը: Հիմա այդ գործը դատաքննչական մարմիններում է», – ասաց Սերգո Կարապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տաարծվել, թե «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում սատկած խոզի միս են վաճառել: Ավելի ուշ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, թե սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել է: