Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կայացել է Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2014 թվականի ամփոփիչ նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել  Երևանի քաղաքապետին  կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդի կազմում ընդգրկված ոլորտի հասարակական կազմակերպությունների նախագահներն ու անդամները: Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին ընթացիկ տարում կատարած ծավալուն աշխատանքի համար: Այնուհետ ներկայացվել են քաղաքապետարանի կողմից 2014 թվականի ընթացքում առողջապահության, սոցիալական և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ամփոփ հաշվետվությունները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատություններում իրականացվել են  նորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքներ, ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ: Թվով 214 երևանցիների  մատուցվել է  համակարգչային տոմոգրաֆիայի անվճար ծառայություն: Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում դարձյալ անվճար հիմունքներով բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի: Հաշվետվության համաձայն, շուրջ 72 միլիոն դրամի նոր սարքավորումներ էլ ձեռք կբերվեն 2015 թվականին: Ինչպես առողջապահության, այնպես էլ սոցիալական բնագավառներում իրականացված ծրագրերի առումով տարին աննախադեպ է եղել: Սոցիալական բնագավառում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, առաջնահերթության կարգով ներառվել են հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները, ցուցաբերվել է նյութական, պարենային և այլ տեսակի աջակցություն: Միայն անապահովության գնահատման համակարգում պետական նպաստներ են տրամադրվել 17896 ընտանիքի: Սոցիալական այս կամ այն ծրագրում ընդգրկվել է շուրջ 100000 ընտանիք: Հաշմանդամներին ուղղված սոցիալական  նախաձեռնություններից էր Երևանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը: Դրան զուգահեռ, ավտոկայանատեղիներում տարածքներ են առանձնացվել հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար: Ծրագրային կարևորագույն բաղադրիչներից էր  ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ զորամասերում ծնողների կողմից զինծառայողների տեսակցության ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությունն է: Շարունակվել է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով համալրելու ծրագիրը: Ըստ այդմ, կառուցվել է 671 թեքահարթակ, որոնց գրեթե կեսը` հիմնանորոգված 25 փողոցներում: Շուրջ 300 թեքահարթակ էլ քաղաքապետարանի նախագծերով տեղադրել են մասնավոր ընկերությունները:  Բացի այդ, մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում, ևս 10-ը` հաջորդ տարի: Խորհրդի նիստի ընթացքում ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք խորհրդի անդամների կողմից ընդունվել են ի գիտություն: «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին` երևանաբնակ 17 միայնակ մայրերի` մանկական ուղեղային կաթվածով տառապող  երեխաներին եռափուլ վերականգնողական բուժում ապահովելու համար: 2014 թվականին չափազանց հարուստ էր նաև մայրաքաղաքի մարզական առօրյան: Տարին մեկնարկել է համահայկական առաջին ձմեռային խաղերով: Այնուհետ Քաթարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված սպորտային մարմնամարզության  աշխարհի գավաթի խաղարկությունից երեք  ոսկե և մեկ արծաթե մեդալով են վերադարձել երևանցի մարմնամարզիկները: Այս մարզաձևում շուրջ 20 տարի Հայաստանը պատվո եռյակում ներկայացուցիչ չէր ունեցել: Երևանցի մարզիկները հարուստ ձեռքբերումներ են ունեցել նաև  « Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթում, իսկ « Լավագույն մարզական բակ» հանրապետական մրցույթում առաջին և երրորդ տեղերը զբաղեցրել են Նոր Նորք և Ավան վարչական շրջանների համապատասխան բակերը: Հատկանշվել են նաև Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավը, Երևան –Մոսկվա պատանեկան խաղերը և բազմաթիվ այլ մարզական միջոցառումներ: 2014 թվականին շահագործման են հանձնվել ևս հինգ վարչական շրջանների շախմատի դպրոցների համար նախատեսված տարածքները: Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է ներկաներին գալիք տոների առիթով և վստահեցրել, որ 2015 թվականին ևս կշարունակվեն և կընդլայնվեն վերը նշված բոլոր ծրագրերը:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia