Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանի քաղաքապետը պարգևատրել է մի շարք ոլորտների ներկայացուցիչների (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների ներկայացուցիչների: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետը բարձր է գնահատել յուրաքանչյուրի ներդրումը և շնորհակալություն հայտնել տարբեր ոլորտներում 2014 թվականի ընթացքում կատարված մեծածավալ արդյունավետ աշխատանքի ու գրանցած ձեռքբերումների համար: «Տոնական այս առիթով ուզում եմ ոչ միայն շնորհավորել, այլև շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրված, բարեխիղճ աշխատանքի համար: Տարեվերջյան այս ամփոփումներով արձանագրում ենք նշանակալի ձեռքբերումներ, որոնք յուրաքանչյուրիս մեր տեղում ու մեր գործում ունեցած սրտացավ ու նվիրված աշխատանքի արդյունքն են: Համոզված եմ, որ հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, նույն եռանդով ու սրտացավությամբ պիտի շարունակեք աշխատել նաև հաջորդ տարի: Նվիրված աշխատանքը, փոխադարձ վստահությունը, մեզանից յուրաքանչյուրի եռանդը և ներդրումը, վստահաբար, ավելի լավն է դարձնում Երևանը: Կրկին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Ու թող որ 2015 թվականը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին, քաղաքամայր Երևանին ու մեր ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 001-33 Երևան քաղաքի առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների, նշանակալի ավանդի և երկարամյա վաստակի համար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով:  Երևան քաղաքում պետական, հասարակական նշանակալի գործունեություն ծավալելու, երկարամյա և անմնացորդ աշխատանքի համար «Արգիշտի Առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանը: Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ դասական երաժշտարվեստի տարածման և Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած զգալի ավանդի համար Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը,  ինչպես նաև կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 002-4 ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ, կապիտան Խաչիկ Մկրտչյանը մայրաքաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված երկարամյա անբասիր գործունեության համար արժանացել է քաղաքապետի ոսկե մեդալի: Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկական գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանը ևս պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սարյա Եսայանը՝ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար: 003-1 Երևան քաղաքում հեղինակային երաժշտարվեստի տարածման և բարձրաճաշակ մատուցման, մայրաքաղաքի մշակութային կյանքում ներդրած զգալի ավանդի համար կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին քաղաքապետի կողմից պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի և ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով: Մանկավարժական բազմամյա գործունեության  ընթացքում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար  որոշ մանկավարժներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին գնահատանքի, ինչպես նաև մշտական ուշադրության համար` պարգևատրվածները նշել են, որ մրցանակն իսկապես պարտավորեցնող է, և հետագայում ևս իրենց աշխատանքով կնպաստեն սիրելի քաղաքի զարգացմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ գալիք՝ 2015 թվականին քաղաքապետարանը, իր որդեգրած քաղաքականության համաձայն, կապահովի բոլոր այն ծրագրերի շարունակականությունը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու երևանցիների բարեկեցությանը:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia